Միջազգային

Իսրայելի դեմ բանաձևի նախագիծ՝ արաբա-իսլամական գագաթնաժողովում

Իսրայելի դեմ բանաձևի նախագիծ՝ արաբա-իսլամական գագաթնաժողովում

Արաբական և իսլամական պետությունների ղեկավարները պատրաստվում են զգուշացնել, որ Իսրայելի կողմից Քաթարի դեմ իրականացված հարձակումը և այլ «թշնամական գործողություններ» վտանգում են տարածաշրջանում համակեցությունը և հարաբերությունների կարգավորման ջանքերը. նշվում է բանաձևի նախագծում, որը կքննարկվի երկուշաբթի օրը Դոհայում նախատեսված արաբա-իսլամական գագաթնաժողովում։

Գագաթնաժողովը հրավիրվել է Դոհայում՝ ի աջակցություն Քաթարի, այն բանից հետո, երբ Իսրայելը հարվածել էր Պարսից ծոցի այդ երկրում բնակվող ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդների դեմ։

Reuters-ը նշում է, որ բանաձևի նախագծի մեջ, մասնավորապես, ասվում է․
«Իսրայելի դաժան հարձակումը Քաթարի վրա և նրա շարունակվող թշնամական գործողությունները՝ ներառյալ ցեղասպանությունը, էթնիկական զտումները, սովը, պաշարումը, գաղութատիրական գործունեությունը և ընդլայնման քաղաքականությունը, վտանգում են տարածաշրջանում խաղաղության ու համակեցության հեռանկարները»։

Նախագծում նշվում է նաև, որ այս գործողությունները «սպառնում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված բոլոր ձեռքբերումներին, ներառյալ գործող համաձայնագրերն ու ապագա պայմանավորվածությունները»։

Բանաձևի նախագիծը պատրաստվել է արտգործնախարարների նախնական հանդիպման ընթացքում՝ գագաթնաժողովին ընդառաջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական