Միջազգային

Նեպալի վարչապետի պաշտոնակատարը խոստանում է պայքարել կոռուպցիայի դեմ

Նեպալի վարչապետի պաշտոնակատարը խոստանում է պայքարել կոռուպցիայի դեմ

Նեպալը ժամանակավոր վարչապետ ունի՝ Սուշիլա Կարկին։ Նրան ակցիաների մասնակիցներն ընտրել են Discord սոցիալական ցանցում։ Նախկինում Կարկին եղել է Նեպալի Գերագույն դատարանի նախագահ։

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ վեց ամսից կհեռանա պաշտոնից, երբ երկրում ձևավորվի ընտրված կառավարություն:

«Ես չէի ցանկանում այս պաշտոնը: Բողոքող ժողովրդի ձայնն էր, որ համոզեց ինձ»,- ասել է 73-ամյա Կարկին։

«Մենք պետք է աշխատենք երիտասարդների պահանջներին համապատասխան: Նրանք ցանկանում են վերջ դնել կոռուպցիային, բարելավել կառավարումը և ապահովել տնտեսական արդարություն»,- նշել է նա՝ խոստանալով պայքարել կոռուպցիայի դեմ։

Հիշեցնենք՝ նախկին վարչապետ Խադգա Պրասադ Շարմա Օլին՝ Կոմունիստական կուսակցության առաջնորդը, հրաժարական է տվել անցյալ շաբաթ՝ երկօրյա բողոքի ակցիաներից հետո։ Բողոքի ցույցերի ու դրան հաջորդած անկարգությունների հետևանքով զոհվել է 72 մարդ: Բողոքի պատճառը սոցիալական ցանցերի արգելքն էր:

Հրաժարականից հետո ցույցերը շարունակվել են: Ցուցարարները վնասել են քաղաքական գործիչների տներ և հրկիզել խորհրդարանի շենքը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական