ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է խստացնել ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ՝ պայմանով, որ Եվրոպան նույնպես խստացնի իր սահմանափակումները՝ Վաշինգտոնի գործողություններին համապատասխան։
«Եվրոպան նավթ է գնում Ռուսաստանից։ Ես չեմ ուզում, որ նրանք նավթ գնեն։ Եվ պատժամիջոցները, որոնք նրանք կիրառում են, բավականաչափ խիստ չեն։ Ես ուզում եմ պատժամիջոցներ կիրառել, բայց նրանք ստիպված կլինեն խստացնել իրենց պատժամիջոցները՝ համապատասխան իմ գործողություններին»,- ասել է Թրամփը։