Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը (СВР) հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Սերբիայում վերջին օրերին տեղի ունեցող անկարգությունները մեծապես պայմանավորված են Եվրամիության «քայքայիչ գործունեությամբ»։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հատկապես երիտասարդության շրջանում նկատվում է աճող ռադիկալացում․
«Եվրոպական լիբերալ մեյնսթրիմի նպատակն է Սերբիայում իշխանության բերել այնպիսի ղեկավարություն, որը լիովին ենթարկվելու է Բրյուսելին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ ծառայության հետախուզական տվյալների՝ եվրոպական շրջանակները պատրաստվում են օգտագործել Նովի Սադում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների տարելիցը՝ իրավիճակը սրելու և բողոքի ալիքին նոր թափ հաղորդելու համար։
Կառույցն ընդգծում է, որ «գունավոր հեղափոխությունների»՝ արդեն փորձված մեխանիզմները Սերբիայի դեպքում դեռևս արդյունավետ չեն գործում։