Միջազգային

Գազան լավ ապագա չի ունենա, քանի ՀԱՄԱՍ -ը չի ոչնչացվել. Ռուբիո

Գազան լավ ապագա չի ունենա, քանի ՀԱՄԱՍ -ը չի ոչնչացվել. Ռուբիո

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Ամերիկան չունի ավելի լավ դաշնակից, քան Իսրայելը, իսկ Իսրայելը չունի ավելի լավ դաշնակից, քան Ամերիկան:

Պետքարտուղար Ռուբիոն էլ խոստացել է, որ Վաշինգտոնը անփոփոխ աջակցություն կցուցաբերի Իսրայելին՝ Գազայում իր նպատակներին հասնելու համար։ Նա կոչ է արել ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը:

«Գազայի բնակիչներն արժանի են լավ ապագայի, բայց այն չի կարող գալ, քանի դեռ ՀԱՄԱՍ -ը չի վերացվել։ Դուք կարող եք ապավինել մեր շարունակական աջակցությանը և հաջողության հասնելու մղմանը», - ասել է Ռուբիոն:

Ռուբիոյի այցն Իսրայել տեղի է ունենում Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի այլ դաշնակիցների հետ հարաբերությունների լարվածության ֆոնին՝ Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Իսրայելի հարվածի և գրավյալ Արևմտյան ափին բնակավայրերի ընդլայնման պատճառով:

«Ռուբիոյի այցը հստակ ազդանշան է այն մասին, որ Ամերիկան աջակցում է Իսրայելին ահաբեկչության դեմ պայքարում», - հավելել է Նեթանյահուն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական