Միջազգային

Պուտինը տարածաշրջանային այցեր կունենա. Պեսկով

Պուտինը տարածաշրջանային այցեր կունենա. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի հիմնական հայտարարությունները՝  կապված Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության հետ:

  • Վերջին ընտրություններում գործող նահանգապետերի բարձր արդյունքները վկայում են նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թիմի շուրջ հասարակության համախմբվածության մասին:
  • Ռուսաստանը չի անտեսի իր ակտիվների բռնագրավումը և կարձագանքի դրան:
  • Մոսկվան պահպանում է Ուկրաինայի հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունը, սակայն Կիևն արհեստականորեն խոչընդոտում է գործընթացը:
  • Եվրոպացիները խանգարում են Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորմանը՝ հաշվի չառնելով ճգնաժամի առաջնային պատճառները:
  • Կիևը ճկունություն և լուրջ քննարկումների պատրաստակամություն չի ցուցաբերում:
  • Կիևի կոչերը՝ առաջնորդների անհապաղ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, ուղղված են «հուզական էֆեկտ» ստեղծելուն:
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում դադար է:
  • Պուտինի և Զելենսկու հանդիպումն անիմաստ կլինի, եթե այն լավ չպատրաստվի:
  • Պուտինն այս շաբաթ նախատեսում է մի քանի տարածաշրջանային այցեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական