ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՌԴ դեմ պատժամիջոցների խստացման և Ուկրաինայի վերաբերյալ բարձր մակարդակի հանդիպման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին։
«Մենք լսել ենք այդ հայտարարությունները»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Թրամփը նշել է, որ պատրաստ է խստացնել Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, եթե ԵՄ երկրները նույնպես համապատասխան սահմանափակումներ մտցնեն:
Պեսկովը նաև խոսել է Ուկրաինայի հարցով բարձր մակարդակի հանդիպման մասին՝ ընդգծելով, որ առանց պատշաճ նախապատրաստման՝ այն անիմաստ է: «Եթե հանդիպումն անցկացվի առանց նախապատրաստության, այն բացարձակապես անօգուտ կլինի: Նման շփումները պետք է լավ նախապատրաստված լինեն, որպեսզի կարողանան արձանագրել փորձագիտական մակարդակով կատարված աշխատանքը: Սակայն Կիևը և Եվրոպան նման պատրաստակամություն չեն ցուցաբերում», - ասել է նա:
ՌԴ նախագահ մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում ներկայումս դադար է նկատվում: «Մենք խոսել ենք այդ դադարի մասին, և այն ակնհայտ է», - նշել է Պեսկովը: