Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հերթական գրառումն է կատարել իր տելեգրամի ալիքում՝ անդրադառնալով վերջին շաբաթների իրադարձություններին։
Նրա խոսքով՝ եվրոպական երկրների որոշ քաղաքական նախաձեռնություններ «միայն սրում են իրավիճակը»։ Մեդվեդևը հատկապես ընդգծել է Կիևի առաջարկը՝ ստեղծել ոչ թռիչքային գոտի Ուկրաինայի վրա։
«Եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն ոչնչացնել մեր անօդաչուները և իրականացնել այս նախաձեռնությունը, ապա դա կնշանակի միայն մեկ բան՝ ՆԱՏՕ-ի պատերազմ Ռուսաստանի դեմ», – գրել է նա։
Մեդվեդևը նաև քննադատել է եվրոպական առաջարկները՝ կապված Ռուսաստանի ակտիվների սառեցման և դրանք Ուկրաինային վարկի տեսքով տրամադրելու գաղափարի հետ՝ նախազգուշացնելով, որ նման քայլերի դեպքում Ռուսաստանը երկարաժամկետ և տարբեր ձևաչափերով կպատասխանի։