ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրը երկօրյա այցով ժամանել է Իսրայել՝ քննարկելու Գազայում շարունակվող հակամարտության ապագան և պատանդների ազատման գործընթացը։
Ռուբիոն կրկին դժգոհություն է հայտնել Իսրայելի կողմից Քաթարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ իրականացված հարձակման կապակցությամբ, սակայն ընդգծել է, որ այդ միջադեպը չի խաթարի երկու երկրների միջև ձևավորված ամուր հարաբերությունները։
Նա վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, ըստ որի՝ անհրաժեշտ է, որ բոլոր իսրայելցի պատանդները ազատ արձակվեն միաժամանակ, ինչպես նաև կարևորել է ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացումը։
Պետքարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը նպատակ ունի քննարկել, թե ինչպես կարելի է ազատել խմբավորման կողմից պահվող 48 պատանդներին, որոնցից 20-ը, ենթադրաբար, դեռ կենդանի են։
«Ինչ եղել է՝ եղել է։ Մենք կհանդիպենք Իսրայելի ղեկավարության հետ և կքննարկենք, թե ինչ է սպասվում առաջիկայում», — ասել է Ռուբիոն մեկնելուց առաջ։