ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է արել՝ նշելով, որ պատրաստ է Ռուսաստանի նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառել, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները համաձայնվեն և սկսեն նույնը անեն։
«Երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները դադարեն Ռուսաստանից նավթ գնելուց։ Դա մեծապես թուլացնում է ձեր բանակցային դիրքը և բանակցային ուժը Ռուսաստանի նկատմամբ։ Ամեն դեպքում, ես պատրաստ եմ «գնալ դրան», երբ դուք պատրաստ լինեք։ Պարզապես ասեք՝ երբ»,- դիմելով ՆԱՏՕ-ի անդամ երկրներին՝ գրել է Թրամփը։
Նա նշել է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամներն անեն այն, ինչ ինքն ասում է, պատերազմն արագ կավարտվի։