Միջազգային

Ֆիդանը նշել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետը

Ֆիդանը նշել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետը

Թուրքիան հաջորդ տարվա առաջին կեսին ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Հռոմի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում կայացած համաժողովում, որտեղ քննարկվել են միջազգային արդի իրադարձությունները։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ջանքերին աջակցելու համար։

Ֆիդանը նշել է նաև, որ գնահատում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խաղաղության հաստատման և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում ստանձնած պատմական ռիսկերը՝ հատկապես Ղարաբաղի հարցում տեղի ունեցած զարգացումներից հետո։

«Երբ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի վրա վերջնական ստորագրություններ դրվեն, մենք արագ կկարգավորենք Հայաստանի հետ հարաբերությունները»,- հայտարարել է Ֆիդանը։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
10
գնահատական