Միջազգային

Չարլի Քըրքի սպանության գլխավոր կասկածյալը ձերբակալվել է. Թրամփ

Չարլի Քըրքի սպանության գլխավոր կասկածյալը ձերբակալվել է. Թրամփ

ԱՄՆ-ում ձերբակալվել է անձ, որը համարվում է պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության գլխավոր կասկածյալը։ Այդ մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ «մեծ վստահությամբ կարելի է ասել, որ կասկածյալը գտնվում է կալանքի տակ»։

Նրա խոսքով՝ ոստիկանությանը օգնություն է ցուցաբերել ենթադրյալ հանցագործի մերձավորներից մեկը։ 

Չարլի Քըրքը, որը համարվում էր Թրամփի ամենաակտիվ կողմնակիցներից և վարում էր հայտնի Charlie Kirk Show փոդքասթը, գնդակահարվել էր Յուտա նահանգում հանրային ելույթի ժամանակ։ Նրա սպանությունը մեծ արձագանք է գտել ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական