Այս գիշեր Վարշավան ամբողջությամբ փակել է Բելառուսի հետ սահմանային անցակետերը։ Լեհ սահմանապահները քաշել են փշալարեր, տեղադրել վահաններ և դադարեցրել երթևեկությունը։
Լեհական կողմի պաշտոնական բացատրությունը անվտանգությունն է: Այսօր մեկնարկում են ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժությունները, որտեղ, լիտվական հետախուզության տվյալներով, ներգրավվելու է մինչև 30 հազար զինվորական: Իրավիճակի վրա ազդել է նաև վերջերս Լեհաստան ռուսական դրոնների ներխուժումը։
ՌԴ ԱԳՆ-ն այս գործողությունից հետո հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ պահանջում են մտածել հետևանքների մասին։ Բելառուսում հայտարարել են, որ իրենց անցակետերը բաց կմնան։