Միջազգային

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից գործնական քայլեր է ակնկալում. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից գործնական քայլեր է ակնկալում. Զախարովա

Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից գործնական քայլեր է ակնկալում «3+3» ձևաչափով հերթական հանդիպման անցկացման վայրի և ժամկետների շուտափույթ համաձայնեցման ուղղությամբ․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան։ 

Զախարովան նշել է, որ Մոսկվան հաստատում է գործընկերներին բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը․

«Սա լավ հարթակ է հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի և Հարավային Կովկասի համար այլ արդիական թեմաների քննարկման համար», – ասել Է Զախարովան:

Նա նաեւ նշել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման հարցում Ռուսաստանի առաջնահերթությունները և նշել, որ Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման օգտին:

Գնահատեք հոդվածը

1.0 /5
1
գնահատական