Միջազգային

Մերցը կոչ է արել համալսարաններ գնալու փոխարեն ընտրել տեխնիկական մասնագիտություններ

Մերցը կոչ է արել համալսարաններ գնալու փոխարեն ընտրել տեխնիկական մասնագիտություններ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ երկրում չափազանց շատ շրջանավարտներ են գնում համալսարան, մինչդեռ մասնագիտական կրթությունը մնում է թերագնահատված։ 

Նրա խոսքով՝ դա հանգեցնում է մասնագետների պակասի, հատկապես էներգետիկայի, շինարարական և էլեկտրամոնտաժային ոլորտներում, որտեղ այս տարի թափուր է մնացել շուրջ 129 հազար տեղ։ Մերցը կոչ է արել խթանել արհեստավորների և տեխնիկական մասնագիտությունների զարգացումը, որոնք կարևոր են էներգետիկ ռեֆորմի և «կանաչ» ջրածնի անցման համար։

«Բոլոր դպրոցների շրջանավարտների մինչև 90 տոկոսը գնում է համալսարան։ Մարդը չի սկսվում միջնակարգ կրթության վկայականով և չի ավարտվում ակադեմիկոսի դիպլոմով»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական