Միջազգային

Հարստացված ուրանի պաշարները փլատակների տակ են մնացել. Արաղչի

Հարստացված ուրանի պաշարները փլատակների տակ են մնացել. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի հարստացված ուրանի պաշարները փլատակների տակ են հայտնվել իրանական միջուկային օբյեկտների վրա վերջերս կատարված հարձակումներից հետո: Այս մասին դիվանագետը հայտնել է պետական հեռուստատեսության եթերում։ 

«Այն ամենը, ինչ կապված է մեր միջուկային նյութերի հետ, փլատակների տակ է գտնվում օբյեկտներին հասցված հարվածների արդյունքում։ Այժմ իրանական ատոմային Էներգիայի կազմակերպությունը գնահատում է՝ հնարավոր է արդյոք դրանց հասանելիություն ստանալ և ինչ վիճակում են դրանք»,- ասել է Արաղչին։ 

Նրա խոսքով՝ գնահատման ավարտից հետո զեկույց կպատրաստվի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի համար, որը որոշում կկայացնի հետագա քայլերի վերաբերյալ՝ ելնելով երկրի շահերից և անվտանգության սպառնալիքներից:

Դիվանագետը նաև ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնման դեպքում Իրանի արձագանքը վճռական կլինի: 

«Այդ արձագանքի ձևն ու բնույթը կորոշվի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից, քանի որ այս հարցն այսօր դարձել է երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն թեմաներից մեկը»,- նշել Է Արաղչին:

Արաղչին նաև հայտնել է, որ ավելի վաղ Կահիրեում ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ ստորագրված համաձայնագիրը դեռևս ստուգումներ չեն ենթադրում:

«Ապագա ստուգումները լրացուցիչ բանակցություններ և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հաստատում կպահանջեն», - հավելել է նա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական