ՌԴ-ն ակնկալում է, որ կշարունակվի հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Հայաստանի հետ երկխոսությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով «Թրամփի երթուղու» մասին հարցին։
Հասկանալ, թե ինչպես է այս երթուղին գործելու գործնականում, կարելի է միայն նախագծի կոնկրետ մանրամասներին ծանոթանալուց հետո․ ճեպազրույցում ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
«Պետք է հաշվի առնել նաև մի շարք լրացուցիչ գործոններ. Հայաստանը մտնում է ԵԱՏՄ միասնական մաքսային տարածք, «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցերը, ռուս սահմանապահները պահպանում են սահմանը այն շրջանում, որտեղով ենթադրաբար կանցնի նշված երթուղին»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։