Ամերիկացի նախկիան սենատոր Ռոբերտ Մենենդեսի՝ հայկական ծագում ունեցող կինը՝ Նադին Մենենդեսը, կաշառքի գործով դատապարտվել է չորսուկես տարվա ազատազրկման։
Նա ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ հայկական ընտանիքում, հետագայում բնակություն հաստատել ԱՄՆ-ում։
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 15 տարբեր հոդվածներով, այդ թվում՝ կաշառք ընդունելու և ամուսնու միջոցով Եգիպտոսի շահերը պաշտպանելու համար։ Քննիչները պարզել են, որ Նադին Մենենդեսը դարձել է ամուսնու ու եգիպտացի պաշտոնյաների միջև կապող օղակ՝ փոխանցելով հաղորդագրություններ ու կազմակերպելով հանդիպումներ։