Միջազգային

Տոկիոյում մեկ ժամում տեղացել է 12 սմ անձրև

Տոկիոյում մեկ ժամում տեղացել է 12 սմ անձրև

Նախօրեին Տոկիոն հայտնվել է ուժեղ ցիկլոնային գոտում, որի հետևանքով ողողվել են փողոցները և ժամանակավորապես կասեցվել են ավիացիոն ու երկաթուղային հաղորդակցությունը: Ճապոնիայի հիդրոօդերևութաբանական գործակալության տվյալներով՝ մայրաքաղաքում մեկ ժամվա ընթացքում տեղացել է 12 սանտիմետր անձրև:

Կայծակների պատճառով ժամանակավորապես կասեցվել են Հանեդա օդանավակայանի ծառայությունները և ինքնաթիռների թռիչքները: Դադարեցվել է նաև երկաթուղային հաղորդակցությունը, այդ թվում՝ արագընթաց գնացքների և շրջանի այլ գծերի գործունեությունը:

Տոկիոյում ավելի քան 7000 բնակարան հոսանքազրկվել է, սակայն երեկոյան էլեկտրամատակարարումը վերականգնվել է դրանց մեծ մասում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական