Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցների ցուցակից հանվել են գործարար Բորիս Ռոտենբերգի կինը՝ Կարինա Ռոտենբերգը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախկին պատգամավոր Նիկոլայ Բորցովը. գրում է ՌԻԱ-ն։
Բացի այդ, ցուցակից հանվել են 64-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի փոխգնդապետներ Անդրեյ Երմիշկոն և Ալեքսեյ Բոլշակովը։
Ավելի վաղ, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նրանց նկատմամբ կիրառվել էին պատժամիջոցներ, որոնք ներառում էին ակտիվների սառեցում (եթե այդպիսիք հայտնաբերվեին) և ֆինանսական գործարքների սահմանափակումներ։