Լեհաստանի իշխանությունները հերքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը կարող էին պատահաբար ներխուժած լինել Լեհաստանի տարածք:
«Մենք նույնպես կցանկանայինք, որ Լեհաստանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը սխալմունք լիներ, բայց դա այդպես չէ», - X-ի իր էջում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Գերմանական dpa գործակալության տվյալներով՝ ռուսական անօդաչու թռչող սարքերից առնվազն մեկը թռել է Ուկրաինայի համար ռազմական օգնության բաշխիչ կենտրոն, որը գտնվում է Լեհաստանի Ժեշուվ օդանավակայանում: Այդ պատճառով զինվորականները քիչ հավանական են համարում, որ անօդաչուների ներխուժումը պատահական է եղել, հայտնում է dpa-ն՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի աղբյուրները։