Գիշերը լեհական Սոպոտից գողացել են վարչապետ Դոնալդ Տուսկի ընտանիքին պատկանող Lexus մակնիշի ավտոմեքենան։ Ըստ լեհական լրատվամիջոցների՝ մեքենան անհետացել է Տուսկի տան մոտակայքից, որը շուրջօրյա հսկողության տակ է անվտանգության ծառայության կողմից։
Մի քանի ժամ անց ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել ավտոմեքենան։ Իրավապահները փորձել են այն օգտագործել որպես թակարդ՝ սպասելով, որ գողերը կվերադառնան, սակայն դա չի հաջողվել։ Վերջում մեքենան տեղափոխվել է պահպանվող տարածք։
Դեպքը Լեհաստանում քննարկումների տեղիք է տվել․ վերլուծաբանները նշում են, որ սա կարող է լինել ոչ միայն սովորական հանցագործություն, այլև դեմոնստրատիվ գործողություն կամ անգամ ազդակ արտասահմանյան հատուկ ծառայություններից։
Նշենք, որ Lexus-ը շարունակում է մնալ ամենահաճախ գողացվող մեքենան Լեհաստանում․ դրանք արագորեն ապամոնտաժվում և մաս-մաս վաճառվում են։