Միջազգային

ԱՄՆ-ն ցանկանում է կարգավորել հարաբերությունները Բելառուսի հետ

ԱՄՆ-ն ցանկանում է կարգավորել հարաբերությունները Բելառուսի հետ

ԱՄՆ-ն ցանկանում է վերաբացել իր դեսպանությունը Մինսկում և վերջնականապես կարգավորել հարաբերությունները Բելառուսի հետ. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի ներկայացուցիչ Ջոն Քոուլը։ 

«Մեր փոխգործակցության նպատակը Բելառուսի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների կարգավորումն է։ Գլխավոր նպատակներից մեկն է՝ անել ամեն ինչ, որպեսզի մեր երկրների միջև տնտեսական, քաղաքական փոխգործակցությունն ընդլայնվի և ամրապնդվի»,- ասել է նա։

Բելառուսի և ԱՄՆ-ի ներկայիս հարաբերությունները նա անվանել է լավ, բայց ոչ՝ հիանալի։ 

«Դեռ շատ բան կարելի է անել, որ հարաբերությունները հետագայում կարգավորվեն։ Մենք ցանկանում ենք վերադարձնել մեր դեսպանատունը, ցանկանում ենք, որ մեր երկրների միջև զարգանան տնտեսական հարաբերությունները, առևտուրը։ Մենք պատրաստ ենք անել ամեն ինչ, որ մեր հարաբերությունները վերջնականապես կարգավորվեն», -հայտարարել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական