Միջազգային

Լեհաստանը ՆԱՏՕ-ից ավելի շատ ՀՕՊ համակարգեր է խնդրել

Լեհաստանը ՆԱՏՕ-ից ավելի շատ ՀՕՊ համակարգեր է խնդրել

Bloоmberg-ը գրում է, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ից ավելի շատ ՀՕՊ համակարգեր է խնդրել երկրի վրա ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո։ 

Երկրի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի խոսքով՝ Շվեդիան արդեն աջակցություն է ուղարկել, Նիդեռլանդները նույնպես խոստացել է դա անել։

Նա հավելել է, որ Չեխիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան և Բալթյան երկրները նույնպես պատրաստ են օգնել։

Մասնավորապես, Լոնդոնում քննարկվում է Typhoon կործանիչների Լեհաստան վերադարձման թեման, որոնք վերջերս լքել էին երկիրը օդային տարածքի պաշտպանության առաքելությունից հետո։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական