Միջազգային

Արքայազն Հարին և թագավոր Չարլզը 19 ամիս անց առաջին անգամ հանդիպել են

Արքայազն Հարին և թագավոր Չարլզը 19 ամիս անց առաջին անգամ հանդիպել են

Արքայազն Հարին, որը սեպտեմբերի 8-ին ժամանել էր Բրիտանիա, վերջապես հանդիպել է հորը՝ թագավոր Չարլզ III-ին։ Սա նրանց առաջին շփումն է եղել վերջին 19 ամսվա ընթացքում։

Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 10-ին՝ Լոնդոնի թագավորական նստավայրում։ Ինչպես հաստատել է Բուքինգեմյան պալատը, հայրը և որդին անցկացրել են մասնավոր թեյախմություն, որը, ըստ աղբյուրների, տևել է մեկ ժամից քիչ։

Միևնույն ժամանակ, ըստ People պարբերականի, արքայազն Ուիլյամը հրաժարվել է հանդիպել եղբոր հետ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չարլզ III-ը մտադրություն չունի զրկել արքայազն Հարիին և Մեգան Մարքլին իրենց թագավորական տիտղոսներից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական