Միջազգային

Ադրբեջանցի ֆուտբոլիստները պարգևավճար են ստացել ոչ-ոքիի համար

Ադրբեջանցի ֆուտբոլիստները պարգևավճար են ստացել ոչ-ոքիի համար

Ադրբեջանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները դրամական պարգևներ են ստացել Ուկրաինայի հետ խաղում ոչ-ոքիի համար:

Azerisport պարբերականին հայտնի է դարձել, թե որոնք են պաշտոնական հանդիպումներում հաջող արդյունքների պարգևավճարների չափերը։ 

Ոչ-ոքիի համար վճարումների ստանդարտ չափը մեկնարկային կազմի խաղացողների համար կազմում է 5 հազար մանաթ (2,5 հազար եվրո), սակայն Ուկրաինայի հետ ոչ-ոքիի համար վճարումների չափը հավասարեցվել է հաղթանակի համար սահմանված ստանդարտ գումարին, որը մեկնարկային կազմի խաղացողների համար կազմում է 10 հազար մանաթ (5 հազար եվրո):

Նշենք, որ այն պահեստայինները, որոնք դուրս են գալիս փոխարինման, ստանում են սահմանված գումարի 75%-ը, իսկ մնացածը՝ պարգևատրումների 50%-ը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական