Ռուսական անօդաչու սարքերի ներթափանցումից հետո Լեհաստանը փակել է երկրի արևելքում՝ Ուկրաինայի և Բելառուսի հետ սահմանի մոտ գտնվող օդային տարածքը: Գոտում թռիչքների սահմանափակումները ուժի մեջ կլինեն մինչև դեկտեմբերի 9-ը՝ ներառյալ:
Որոշումը կայացվել է զինված ուժերի օպերատիվ հրամանատարության խնդրանքով՝ «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»: Միջոցառումները չեն ազդի ռազմական ավիացիայի վրա: