Միջազգային

Քըրքը լիբերալ ֆաշիզմի զոհերից է. Վրաստանի նախագահ

Քըրքը լիբերալ ֆաշիզմի զոհերից է. Վրաստանի նախագահ

Չարլի Քըրքի սպանությունը սարսափելի է, որը հստակ կապված է նրա պահպանողական հայացքների, կեղծ-լիբերալ գաղափարախոսության քննադատության և ԼԳԲՏ քարոզչության դեմ պայքարի հետ։ Չարլի Քըրքը լիբերալ ֆաշիզմի ևս մեկ զոհերից է. այս մասին սոցիալական ցանցերում գրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։

Նրա խոսքով՝ առավել սարսափելին այն ցինիկ գնահատականներն են, որոնք կեղծ-լիբերալ գաղափարախոսության հետևորդներն ունեն այդ փաստի նկատմամբ.

«Բոլոր այն մարդիկ, ովքեր հրահրում են բռնություն, հետապնդում են անընդունելի կարծիքներ և փորձում ներդնել ու տարածել արմատացած, տգեղ գաղափարախոսություն, մեղսակից են Չարլի Քըրքի սպանությանը։ Ես Չարլի Քըրքի ընտանիքին և հարազատներին ուժ եմ մաղթում», – գրել է Ղավելաշվիլին։

Պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքը սպանվել է Յուտայի ​ համալսարանի միջոցառման ժամանակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական