ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի խոսքով՝ գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերի գրոհը ետ է մղվել լեհական F-16-երի, հոլանդական F-35-երի, իտալական AWX-ների, ՆԱՏՕ-ի բազմաֆունկցիոնալ տրանսպորտային ինքնաթիռների և գերմանական Patriot-ների կողմից.
«Այն, ինչ տեսանք անցած գիշերը, շատ հաջող էր։ Իհարկե, միշտ պետք է մեկ քայլ առաջ լինենք, բայց կարծում եմ՝ անցած գիշերը ցույց տվեց, որ մենք ունակ ենք պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»։
Ռյուտտեն, սակայն, չի գնահատել՝ միջադեպը պատահականությա՞ն, թե՞ դիտավորյալության արդյունք է, այլ անվանել է «բացարձակ անխոհեմ որոշում»։