ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ այս գիշեր ՌԴ ԶՈՒ-ն Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկիի, Ժիտոմիրի շրջաններում, ինչպես նաև Վիննիցա և Լվով քաղաքներում զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին:
Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ Ուկրաինայի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների զանգվածային հրթիռակոծման ընթացքում Լեհաստանի տարածքում խոցման օբյեկտներ չեն ծրագրվել:
«Հարվածի ժամանակ կիրառվող ռուսական ԱԹՍ-ների թռիչքի առավելագույն հեռահարությունը, որոնք իբր հատել են Լեհաստանի հետ սահմանը, չի գերազանցում 700 կմ-ը»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից՝ փաստացի հերքելով լեհական կողմի հայտարարությունները։
Գերատեսչությունում հավելել են, որ պատրաստ են այդ թեմայով խորհրդակցություններ անցկացնել Լեհաստանի ՊՆ հետ։