Միջազգային

Բայրամովն ընդունել է Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր ներկայացուցչին

Բայրամովն ընդունել է Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր ներկայացուցչին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի գլխավոր ներկայացուցիչ Բրենդան Հանրահանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Կողմերը քննարկել են նաև ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները, ռազմավարական գործընկերության խարտիայի պատրաստման համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրից բխող հարցերը, փոխհետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական