Միջազգային

Հարիսը Բայդենի թեկնածությունը համարում է «անփութություն»

Հարիսը Բայդենի թեկնածությունը համարում է «անփութություն»

ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը իր նոր՝ «107 օր» գրքում անդրադարձել է Ջո Բայդենի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշմանը, այն բնութագրելով որպես «անփութություն»։ Գիրքը, որ լույս կտեսնի սեպտեմբերի 23-ին, ներկայացնում է Բայդենի՝ ընտրապայքարից դուրս գալուց մինչև Դոնալդ Թրամփի հաղթանակն ընկած ժամանակահատվածը։

Հարիսի խոսքով՝ Բայդենի մասնակցությունը չէր կարելի դիտարկել որպես միայն անձնական որոշում․ «Մենք բոլորս կրկնում էինք՝ դա Ջոյի և Ջիլի որոշումն է։ Բայց հետադարձ հայացքով կարծում եմ՝ դա անփութություն էր։ Խաղադրույքները չափազանց բարձր էին՝ այն չպետք է թողնվեր միայն մեկ անհատի էգոյին կամ հավակնությանը»։

Գրքում նախկին փոխնախագահը հիշատակում է նաև սեփական դժգոհությունները Սպիտակ տանից՝ ընդգծելով, որ Բայդենի թիմը հաճախ չէր պաշտպանում իրեն հանրապետականների կամ պահպանողական մեդիայի հարձակումներից։

«Նրանք ունեին հսկայական հաղորդակցական թիմ, բայց իմ աշխատանքի մասին որևէ դրական գնահատական ստանալը կամ կեղծ մեղադրանքներին հակազդելը գրեթե անհնար էր»,- ընդգծել է նա։

Հարիսը հավելել է, որ երբ իր վարկանիշը սկսել է բարձրանալ, իսկ Բայդենինը՝ ոչ, նախագահին շրջապատին դուր չի եկել այդ հակադրությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական