Միջազգային

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել

Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել ռուսական դրոնների ներխուժումը Լեհաստանի օդային տարածք։

«Մենք չէինք ցանկանա դա որևէ կերպ մեկնաբանել։ Դա մեր իրավասության մեջ չէ։ Դա ՌԴ պաշտպանության նախարարության իրավասությունն է»,- ասել է նա։

ՌԴ պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի մեկնաբանել միջադեպը։ Սակայն ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ անօդաչուները ռուսական են եղել, հաստատել է բելառուսական կողմը: Երկրի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն դրանք անվանել է մոլորված անօդաչու թռչող սարքեր և հայտարարել, որ Բելառուսը, իբր, նախազգուշացրել է Լեհաստանին օդում գտնվող օբյեկտների մասին: 

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն էլ իր հերթին միջադեպի նկարագրության մեջ նշել է, որ Լեհաստան է մուտք գործել մոտ 20 ԱԹՍ, որոնց զգալի մասը՝ Բելառուսից:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական