Եվրամիությունը չի բացառում, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստանի օդային տարածք միտումնավոր է եղել։
«Կան նշաններ, որ դա արվել է միտումնավոր, ոչ թե՝ սխալմամբ», - գրել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը Bluesky սոցիալական ցանցում։
Նա միջադեպը համարում է պատերազմի սկզբից ի վեր եվրոպական օդային տարածքի ամենալուրջ խախտումը Ռուսաստանի կողմից։
«Ռուսաստանի պատերազմը սրվում է, ոչ թե ավարտվում։ Մենք պետք է բարձրացնենք գինը Մոսկվայի համար, ամրապնդենք աջակցությունը Ուկրաինային և ներդրումներ կատարենք Եվրոպայի պաշտպանության մեջ», - ընդգծել է Կալլասը։