CNN-ը գրում է, որ Կատարի մայրաքաղաք Դոհայում Իսրայելի հարվածը զարմանալի չի եղել՝ հաշվի առնելով Իսրայելի խոստումը՝ վերացնել ՀԱՄԱՍ-ը։ Ըստ հեղինակավոր պարբերականի, սակայն, գործողության որոշ կողմեր դեռևս շոկային են։ Պարբերականն առանձնացրել է երեք հիմնական պատճառ.
Իսրայելը անմիջապես ստանձնել է պատասխանատվությունը՝ ի տարբերություն վերջին անգամի, երբ իսրայելցիները թիրախավորել էին ՀԱՄԱՍ-ի առաջնորդին Գազայի սահմաններից դուրս։
ԱՄՆ-ն և Իսրայելն էին խնդրել Կատարին՝ հյուրընկալել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին։ ՀԱՄԱՍ-ի գտնվելու վայրը գաղտնիք չէր։ Կար չհայտարարված փոխըմբռնում, որ չնայած՝ Իսրայելը կարող է չեզոքանցել առաջնորդներին, նրանք դա չեն անի՝ հաշվի առնելով Կատարի միջնորդական դերը։
Հարվածը նվազեցնում է պատանդառվածների գործարքի իրականացումը, քանի որ ցանկացած համաձայնագիր պահանջում է բանակցություններ Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարության հետ։