Կատարի վարչապետ շեյխ Մուհամմեդ բին Աբդել Ռահման Ալ Թանին Իսրայելին մեղադրել է խաղաղության հնարավորությունները խաթարելու մեջ։ Նա խիստ քննադատել է վարչապետ Նեթանյահուին՝ մեղադրելով «պետական ահաբեկչություն» իրականացնելու մեջ։
«Կատարը իրեն իրավունք է վերապահում պատասխանելու այս աղաղակող հարձակմանը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ միջնորդական ջանքերը Կատարի ինքնության անբաժան մասն են, և ոչինչ չի խանգարի իրեն շարունակել այդ դերը։