Միջազգային

Զելենսկին հայտնել է, թե քանի ռուսական հարվածային ԱԹՍ է ներխուժել Լեհաստան

Զելենսկին հայտնել է, թե քանի ռուսական հարվածային ԱԹՍ է ներխուժել Լեհաստան

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գրառում է կատարել տելեգրամի իր էջում՝ հայտնելով թե քանի ռուսական ԱԹՍ է ներխուժել Լեհաստանի սահման։

«Այսօր ևս մեկ էսկալացիոն քայլ եղավ՝ ռուս-իրանական շահեդները գործում էին Լեհաստանի օդային տարածքում, ՆԱՏՕ-ի օդային տարածքում։ Ոչ թե մեկ շահեդ, որը կարելի էր պատահականություն անվանել, այլ առնվազն 8 հարվածային դրոն, որոնք ուղղված էին Լեհաստանի ուղղությամբ»,- գրել է Զելենսկին։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ռուսների այսօրվա զանգվածային հարվածի ժամանակ օգտագործել են տարբեր տեսակի մոտ 415 անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 թևավոր և բալիստիկ հրթիռ: Հարձակման տակ են գտնվել երկիր 15 մարզերը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական