Միջազգային

Լեհաստանի ՊՆ-ը Մոսկվային մեղադրում է ագրեսիայի մեջ

Լեհաստանի ՊՆ-ը Մոսկվային մեղադրում է ագրեսիայի մեջ

Լեհաստանի զինված ուժերը չորեքշաբթի վաղ առավոտյան հայտարարել են, որ խոցել են անօդաչու թռչող սարքեր, որոնք խախտել են իրենց օդային տարածքը հարևան Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման ժամանակ, ինչը առաջին խոշոր սադրանքն է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ուժերի համար:

«Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա այսօրվա հարձակման արդյունքում տեղի ունեցավ անօդաչու թռչող սարքերի կողմից Լեհաստանի օդային տարածքի աննախադեպ խախտում: Այս ագրեսիայի ակտը իրական սպառնալիք էր մեր քաղաքացիների անվտանգության համար», - ասվում է լեհական գերատեսչության հրամանատարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ վարչապետ Դոնալդ Տուսկը հաստատել էր, որ իրականացվում է ռազմական արձագանքման գործողություն, որը կապված է Լեհաստանի օդային տարածքի բազմաթիվ խախտումների հետ, և հայտարարել է, որ զինվորականները զենք են կիրառել օբյեկտների դեմ:

«Մեր հայրենիքի անվտանգությունը մեր գերագույն առաջնահերթությունն է», - այս մասին էլ գրել նախագահ Կարոլ Նավրոցկին X-ի իր գրառման մեջ՝ հավելելով, որ առաջիկա ժամերին ճեպազրույց կանցկացնի Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդում:

X-ում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նախագահ Կարոլ Նավրոցկիի հանդիպումը Ազգային անվտանգության խորհրդի հետ ավարտվել է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական