Լեհական զինվորականները ավարտել են իրենց ռազմական գործողությունը։ Նրանք չեզոքացրել են գիշերը Լեհաստանի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքերը։
«Լեհական և դաշնակից ավիացիայի գործողությունները, որոնք կապված են Լեհաստանի օդային տարածքի խախտումների հետ, ավարտվել են։ Լեհաստանի օդային տարածքը խախտած օբյեկտների հնարավոր բախման վայրերի որոնումը և տեղայնացումը շարունակվում է»,- ասվում է գերատեսչության հրապարակման մեջ։