Միջազգային

Տուսկը հայտարարել է Լեհաստանի օդային տարածքը խախտելու մասին

Տուսկը հայտարարել է Լեհաստանի օդային տարածքը խախտելու մասին

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ գիշերը խախտվել է Լեհաստանի օդային տարածքը:

«Շարունակվում է Լեհաստանի օդային տարածքի խախտումների հետ կապված գործողությունը: Զինված ուժերն օբյեկտների դեմ կիրառել են զենք: Ես մշտական կապի մեջ եմ նախագահի և պաշտպանության նախարարի հետ: Ստացել եմ անմիջական զեկույց օպերատիվ հրամանատարից», - գրել է Տուսկը X սոցիալական ցանցում:

Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Ցեզարի Տոմչիկը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Լեհաստանի օդային տարածքում շարունակվում է սահմանը խախտած օբյեկտների չեզոքացման գործողությունը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական