Միջազգային

Աննախադեպ թվով ռուսական ԱԹՍ-ներ խախտել են օդային տարածքը. Տուսկ

Աննախադեպ թվով ռուսական ԱԹՍ-ներ խախտել են օդային տարածքը. Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ գիշերը երկրի օդային տարածքը խախտվել է աննախադեպ թվով ռուսական ԱԹՍ-ներով։ Այս մասին Տուսկը գրառում է կատարել X-ի իր էջում։

«Անցած գիշեր Լեհաստանի օդային տարածքը խախտվել է ռուսական մեծ թվով անօդաչու թռչող սարքերի կողմից։ Այն անօդաչու թռչող սարքերը, որոնք ուղղակի սպառնալիք էին ներկայացնում, խոցվել են։ Ես մշտական ​​կապի մեջ եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և մեր դաշնակիցների հետ»,- գրել է Լեհաստաի վարչապետը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական