Միջազգային

Եվրահանձնաժողովը դադարեցնում է Իսրայելին աջակցությունը

Եվրահանձնաժողովը դադարեցնում է Իսրայելին աջակցությունը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում։ Նա հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը դադարեցնում է Իսրայելի աջակցությունը:

«Մենք կդադարեցնենք բոլոր համապատասխան վճարումները։ Ես գիտեմ, որ ոմանց համար այդ միջոցառումները հեռուն գնացող են, իսկ ոմանց համար՝ անբավարար: Բայց մենք բոլորս պետք է կատարենք մեր պատասխանատվությունը»,- ասել է նա։

Գազայից հրապարակված կադրերը ֆոն դեր Լայենն անվանել է աղետալի և ընդգծել, որ սովը չպետք է օգտագործվի որպես զենք: Իսրայելական նոր բնակավայրի գաղափարը խարխլում է կենսունակ պաղեստինյան պետության տեսլականը։ 

«Մենք չենք կարող դա թույլ տալ»,- ընդգծել է նա։ 

Ընդ որում, Եվրոհանձնաժողովի ղեկավարը հասկացրել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի:

«ՀԱՄԱՍ- ի համար տեղ չի կարող լինել՝ ոչ հիմա, ոչ էլ ապագայում։ Նրանք ահաբեկիչներ են, որոնք ոչ միայն ցանկանում են ոչնչացնել Իսրայելը, այլև ահաբեկում են սեփական ժողովրդին»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական