Ադրբեջանը Ֆրանսիայի հետ հարաբերությունների արագ կարգավորում է ակնկալում. ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան։
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների վատթարացումը պայմանավորված է եղել Բաքվի և Երևանի միջև արդեն ավարտված հակամարտության հարցում Փարիզի «կողմնակալ» դիրքորոշմամբ։
Ադրբեջանի դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
«Մենք իսկապես փակել ենք մեր երկրների միջև թշնամանքի էջը: Եվ այս պահին խաղաղության վերջնական ստորագրման առջև կանգնած է միայն մեկ խոչընդոտ՝ դա Հայաստանի սահմանադրությունն է»,- ասել է նա
Աբդուլաևան նաև նշել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս կողմերի հանձնառությունը բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցում։