Ֆրանսիան նոր վարչապետ ունի: Նախագահ Էմանուել Մակրոնն այդ պաշտոնում է նշանակել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուին:
Նոր կառավարության ղեկավարին հանձնարարվել է խորհրդակցություններ անցկացնել խորհրդարանական կուսակցությունների հետ՝ այդ թվում հաջորդ տարվա բյուջեի նախագծի շուրջ՝ առաջիկա ամիսների համար կարևոր որոշումների հասնելու նպատակով։
Ավելի վաղ Մակրոնն ընդունել էր Ֆրանսուա Բայրուի հրաժարականը։
Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովը 364 կողմ, 194 դեմ ձայների հարաբերակցությամբ Բայրուի կաբինետին անվստահություն էր հայտնել՝ մերժելով նրա խիստ տնտեսման քաղաքականությունը, որի նպատակն էր կրճատել պետական պարտքը։