Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը Թրամփի բանագնաց Ուիտկոֆին հայտնել է, որ մինչև տարեվերջ ամբողջությամբ կգրավի Դոնբասը։
Զելենսկին հիշեցրել է, որ տարածված պնդումը, թե Ռուսաստանը երեք տարում արդեն վերահսկում է Դոնբասի 70%-ը, սխալ է։ Նրա խոսքով՝ դեռ 10 տարի առաջ Կրեմլը զավթել է Ղրիմն ու Դոնբասի մոտ մեկ երրորդը, իսկ լայնամասշտաբ պատերազմի չորս տարում կարողացել է օկուպացնել միայն Դոնեցկի մարզի 30%-ը։ Մինչդեռ Ուկրաինան վերահսկում է մոտ 32%-ը։
«Եթե Պուտին ասում է՝ 2-4 ամսում կվերցնի Դոնբասը, դրա գինը տարիներ և միլիոնավոր զոհեր են։ Եթե փորձի ավելի արագ անել, ապա այդ թիվը կլինի ոչ թե մեկ, այլ երկու-երեք միլիոն մարդ», – ընդգծել է Զելենսկին։