Նեպալում ցուցարարները հրկիզել են երկրի վարչապետի նստավայրը Բալքոթ քաղաքում։ Այս մասին գրում է տեղի Himalayan Times թերթը։
Թերթում ճշտել են, որ Նեպալի մի շարք քաղաքներում ցուցարարները հրկիզել են նաև մի քանի պաշտոնյաների տներ, որոնց թվում են կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Պրիթհվի Սուբբա Գուրունգը և ցույցերի ֆոնին հրաժարական տված ՆԳ նախարար Ռամեշ Լեկհակը:
Բողոքի ցույցերի պատճառով երկիրը նաև ստիպված է եղել մասամբ փակել միջազգային օդանավակայանը և չեղարկել որոշ ռելսեր. հայտնում է Reuters-ը: India Today-ն էլ գրել է, որ հենց այդ օդանավակայանից է սկսվել ռազմական ուղղաթիռներով երկրի կառավարության անդամների տարհանումը:
Նշվում է, որ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ամբոխը ցրելու համար: Թեև իշխանությունները հայտարարել են, որ ուժայիններին հրահանգվել է զսպվածություն ցուցաբերել և բացառել մարտական փամփուշտների կիրառումը, կրակոցների և հրազենային վիրավորումների մասին հաղորդումներ են ստացվել»,- ասվում է Himalayan Times-ի նյութում։