ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դոհայում Իսրայելի կողմից հասցված հարվածներից հետո զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։
«Նախագահ Թրամփը նաև զրուցել է վարչապետ Նեթանյահուի հետ։ Նախագահը նաև զրուցել է Կատարի էմիրի և վարչապետի հետ, շնորհակալություն հայտնել նրանց մեր երկրի հանդեպ ցուցաբերած աջակցության և բարեկամության համար։ Նա վստահեցրել է, որ նման հարվածները չեն կրկնվի»,- լրագրողներին ասել է Լևիթը։
Խոսնակը հավելել է նաև, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը Դոնալդ Թրամփի անունից Կատարի իշխանություններին տեղեկացրել է Իսրայելի կողմից սպասվող հարձակման մասին։