Երկուշաբթի օրը Թեհրանում տեղի է ունեցել երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների տարածաշրջանային գլխավոր տնօրենների մակարդակով Իրանի, Հնդկաստանի եւ Հայաստանի քաղաքական խորհրդակցությունների երրորդ նիստը: Այս մասին հայտնում են իրանական զլմ-ները։
Հանդիպմանը երեք կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես, հաղորդակցության, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC), «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և Չաբահար նավահանգստի ռազմավարական դիրքի հետ կապված ոլորտներում: Երեք կողմերը նաև քննարկել և ընդգծել են տնտեսության և առևտրի, մշակույթի, ժողովուրդների հարաբերությունների և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների զարգացման ռազմավարությունները։
Ըստ պայմանավորվածության՝ հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա հաջորդ տարի՝ Հայաստանում: