Չեխիայի հատուկ ծառայությունները, Ռումինիայի և Հունգարիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցությամբ, հայտնաբերել և ոչնչացրել են Եվրոպայում գործող բելառուսական լրտեսական ցանց. հայտնել է Չեխիայի անվտանգության և տեղեկատվության ծառայությունը:
Պրահայում պերսոնա նոն գրատա է հայտարարվել Բելառուսի դեսպանատան աշխատակիցը, որին չեխական հատուկ ծառայությունները անվանել են «հետախուզական ծառայության սպա, որն աշխատել է դիվանագիտական քողի տակ», իսկ Ռումինիայում ձերբակալվել է Մոլդովայի հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան աշխատակիցը, որն, ինչպես պնդում են, աշխատել է Մինսկի համար. հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը:
Հաղորդագրությունից հետևում է, որ Եվրոպայում հետախուզական ցանցը ստեղծվել է Բելառուսի պետ.անվտանգության կոմիտեի կողմից, որը ձգտում էր ստեղծել գործակալական և հետախուզական ցանց: