Ալիևը Բաքվում անցկացվող ֆորումում հայտարարել է, որ Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների երկայնքով տեղակայված Ադրբեջանը դառնում է Եվրասիայի ամենակարևոր տրանսպորտային և լոգիստիկ կենտրոններից մեկը։ Նա նաև խոսել է դրա մաս կազմող Թրամփի երթուղու մասին, որը կրկին անվանել է «Զանգեզուրի միջանցք»։
«Միևնույն ժամանակ, ես կասկած չունեմ, որ «Զանգեզուրի միջանցքը», որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կարևոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ։ Ես կարծում եմ, որ այս բոլոր հաղորդակցման երթուղիները նույնպես կնպաստեն ֆորումի անդամների միջև համագործակցության զարգացմանը», - նշել է նա։
Նա կրկնել է, որ անցյալ ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ավելի լայն աշխարհագրության համար։